211652_close_icon
views-count3317 դիտում article-date 18:47 02-03-2014

Հարվածներիցս հետո Շտիգլիցը կորցրել է հիշողությունը. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգումWBO վարկածով նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը կարծում է, որ արժանի [url=https://shamshyan.com/hy/article/140302033404/]հաղթանակ[/url] է տարել Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Հիշեցնենք, որ Շտիգլիցը հայտարարել էր, որ իրեն պարտված չի համարում: « Առաջինից մինչև վերջին ռաունդը թեժ մենամարտ ընթացավ: Հավանաբար հարվածներիցս հետո Շտիգլիցը կորցրել է հիշողությունը և չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել: Այո, նա ակտիվորեն իրեն դրսևորեց առաջին մի քանի ռաունդների ընթացքում, սակայն ինձ նոկդաունի չենթարկեց: Բացի այդ ես ուժեղ էի, և վերջին ռաունդում ապացուցեցի դա: Ընդհանուր առմամաբ հավասար պայքար էր ընթանում ռինգում»,-ասել է Աբրահամը:

Նմանատիպ նյութեր