Մենք էլ ենք մարդ. բժիշկները՝ գիշերային հերթապահության ժամանակ. Ֆոտոշարք
Վերջերս մեքսիկացի բլոգերը համացանցում լուսանկար էր տեղադրել, որում պատկերված էր քնած բուժաշխատողը՝ հերթապահության ժամանակ՝ գիշերվա ժամը 3-ին:
Բլոգերը քննադատել էր վերջինիս՝ իր աշխատանքը ոչ պատշած կերպով կատարելու համար:
Հրապարակումից հետո բլոգերն ուղղակի ապշել էր՝ համացանցում հրապարակված պատասխան լուսանկարների թվաքանակից, որոնք հրապարակել էին բուժաշխատողները՝ ի պաշտպան իրենց գործընկերոջը:
«Ես էլ էի քնել» խորագրով լուսանկարներում պատկերված են բազմաթիվ բուժաշխատողներ ողջ աշխարհից, ովքեր քնած են հերթապահության ժամանակ: «Մենք մարդ ենք, ոչ թե մեքենա», հայտնել են նրանք: