211652_close_icon
views-count1470 դիտում article-date 19:18 21-05-2015

Միշել Պլատինին՝ պատանի հայ ֆուտբոլիստներին. Դուք արդեն հայտնի եք

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանեց Երևան: Միշել Պլատինին այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղավ Մայր Տաճարում, այնուհետև այցելեց Մայր Տաճարի թանգարան: Դրանից հետո Միշել Պլատինին Ռուբեն Հայրապետյանի հետ միասին այցելեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա, շրջեց ակադեմիայի տարածքով, հետևեց Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականների, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող մանկապատանեկան թիմերի մարզումներին, ծանոթացավ նորակառույց մարզադաշտին: Միշել Պլատինին լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների հետ և որպես հիշատակ՝ իր ստորագրությունը թողեց գնդակներից մեկի վրա: «Դուք արդեն հայտնի եք»,- պատանի ֆուտբոլիստներին ասաց Միշել Պլատինին: Դրանից հետո Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Միշել Պլատինիի կարճատև բրիֆինգը լրագրողների հետ: ՈՒԵՖԱ-ի նախագահի այցը Երևան կավարտվի վաղը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր