211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:34 21-05-2015

Պարգևներ՝ հանրային անվտանգության ապահովման գործում ոստիկանությանն աջակցելու համար. տեսանյութ

Մայիսի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանությանն աջակցած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների տնօրեններին: Ոստիկանության պետը կարևորեց մեր ժողովրդի համար այդ պատասխանատու օրերին հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների եւ հյուրերի անվտանգության ապահովման դժվարին առաքելությունն անթերի, հավուր պատշաճի անցկացնելու գործում ոստիկանությանը ցուցաբերած նրանց աջակցությունը: Հանրային անվտանգության ապահովման գործում ոստիկանությանն ըստ ամենայնի աջակցելու համար մասնավոր պահնորդական կազմակերպությունների տնօրենները ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից արժանացան պարգեւների: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր