ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին, Ոստիկանությանն ու Արդարադատության նախարարությանը գումարներ կհատկացվեն
Կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ դեկտեմբերի 9-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից դրամական միջոցներ հատկացնել:
«Առաջարկվում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2018 թվականին հատկացնել 2 մլրդ 707 մլն 144 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը հատկացնել 10 մլն դրամ, Ոստիկանությանը հատկացնել 234 մլն 224.8 հազար դրամ»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: