211652_close_icon
views-count7240 դիտում article-date 18:56 08-04-2015

Վլադիմիր Գասպարյանը պարգեւատրեց քաղաքացուն՝ զինված հանցագործներին հետապնդելու, վնասազերծելու եւ ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու համար. ֆոտոշարք, տեսանյութեր

Օրերս անդրադարձլ ենք մարտի 24-ին Բյուրեղավանում տեղի ունեցած դեպքին, երբ քաղաքացին նախ կանխել էր հանցագործության փորձը, ապա հետապնդել զինված հանցագործներին եւ նրանց հետ ընդհարման ժամանակ մարմնական վնասվածք ստացել: Բյուրեղավանի բնակիչ Արտյոմ Ավագյանի գործողությունները ոստիկաններին օգնեցին արագ բացահայտել հանցագործությունն ու հայտնաբերել կատարողներին: Ապրիլի 8-ին Արտյոմ Ավագյանը հյուրընկալվել էր ոստիկանությունում: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց նրան՝ կյանքին վտանգ սպառնացող պայմաններում հանցագործությունը կանխելու, զինված հանցագործներին հետապնդելու եւ վնասազերծելու, ինչպես եւ ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու համար, եւ պարգեւատրեց շնորհակալագրով ու ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով: Անմիջական ու ջերմ զրույցի ընթացքում ոստիկանության պետը կարեւորեց քաղաքացիների եւ ոստիկանության համագործակցությունն ու բարձր գնահատեց Արտյոմ Ավագյանի քաղաքացիական պահվածքը: Միեւնույն ժամանակ, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ բարդ իրավիճակներում անհրաժեշտ է առավելագույնս զգույշ ու շրջահայաց լինել, անմիջապես պետք է դիմել ոստիկաններին եւ ձեռնպահ մնալ ինքնագործունեությունից, ինչը կարող է վտանգել թե քաղաքացուն, թե այլոց կյանքն ու առողջությունը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/24/47218/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 24-ին Կոտայքի մարզում կրակոցներ էին հնչել: Շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց էր տեղափոխել: Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել էին հրազեն, իսկ նշված վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ կրակոցներն արձակել էր ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել էր Բյուրեղավանի տներից մեկում «ռազբոյ անել» և քաղաքացիները հետապնդել էին նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել էր: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրից հիվանդանոց էին մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, իսկ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ևս 2 քննիչներ մեկնել էին հիվանդանոց: Տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր