211652_close_icon
views-count1023 դիտում article-date 17:50 21-05-2015

Առաջարկվել է զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողին անհրաժեշտության դեպքում բուժման հնարավորություն տալ արտերկրում

Նիստում քննարկվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողին անհրաժեշտության դեպքում բուժման հնարավորություն տալ արտերկրում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով օրինագիծը, կառավարությունն այն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում: Գործադիրը քննարկել է «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռու գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի և ևս երեք օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը ըստ հեղինակների՝ ԱԺ մի խումբ պատգամավորների, հեռավոր համայնքների տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է: Կառավարության եզրակացությունը բացասական է, գործադիրը հանգամանորեն հիմնավորել է նախաձեռնության մերժման պատճառները: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Գործադիրը համաձայնություն է տվել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ կառավարությունը սահմանել է, որ 2015թ. օգոստոսի 2-ից 13-ը կայանալիք համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից: Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկաներին հրավիրել է ս.թ. մայիսի 31-ին ժամը 12.30-ին Արտաշատում մասնակցել իր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:

Նմանատիպ նյութեր