722 դիտում
15:50 21-05-2015
«Մայքրոսոֆթը» գալիս է Հայաստան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:
Որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: Խմբի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում:
Ակնկալվում է, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվելիք փաստաթղթերին հավանություն տալու որոշման ընդունումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ: Խնդրո առարկայի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում ճշտվել է ՀՀ կառավարության կարիքների համար համակարգչային արտոնագրված ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու դիմաց առաջիկա երեք տարվա հատկացումների չափը:
Նմանատիպ նյութեր
21292 դիտում
11:05 14-02-2017
«Մայքրոսոֆթը» «ՍԱՍ գրուպ»-ից 15 միլիոն դրամ է պահանջում. «Ժողովուրդ»
6476 դիտում
20:37 04-08-2014
Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան
Այս բաժնից
1246 դիտում
13:43 05-01-2025
Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1252 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1549 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ