Անգլիացին Գինեսի ռեկորդ սահմանելուց անմիջապես հետո հիվանդանոց է տեղափոխվել
Անգլիացին Գինեսի ռեկորդ սահմանելուց անմիջապես հետո հիվանդանոց է տեղափոխվել: Նա իրականացրել է թմբուկի` պատմության մեջ ամենաերկար մանրահարվածները. 44-ամյա Ջեյսոն Բրինքլեթը հարվածային գործիքով նվագել Է 12 ժամ, 5 րոպե և 5 վայրկյան:
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ձեռքի վնասվածք: Ավելի ուշ ռեկորդակիրը պատմել Է, որ ցավը զգացել Է նվագել սկսելուց 8 ժամ հետո:
Թմբուկի մանրահարվածների տևողության նախորդ ռեկորդը սահմանվել է 2013թ-ն: ֆիլիպինցի Ջասթին Դանիել Արդեի արդյունքը կազմել Է 12 ժամ ու 3 վայրկյան: