211652_close_icon

Մոսկվայում հայ մարզիկները կփորձեն Գինեսի գրքի նոր ռեկորդ սահմանել. նրանց կսատարի հայտնի բլոգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15604 դիտում article-date 14:57 21-09-2019
Գինեսի ռեկորդների գրքի բազմակի չեմպիոններ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը պատրաստվում են հրում վարչությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանել։ Նրանք փորձելու են 2 բութ մատների, 1 ձեռքի (1 ժամ) վրա, ուղղահայաց և «վագրային» հրումներ կատարել։ Մարզիկները կատարում են վարժություններ, որոնք նույնիսկ պատրաստված մարզիկները չեն կարողանում անել։ Այս տարի Մ. Մամոյանն ու Ա. Վիրաբյանն արդեն մի շարք ռեկորդներ են սահմանել, որոնցից մի քանիսը հաստատվել են Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի կողմից։ Հայ մարզիկներին սատարելու է հայտնի բլոգեր Էրիկ Դավիդովիչը, ով նշել է, որ ինքը ևս կանոնավոր մարզվում է և կարող է 3.5 ժամում կատարել 1500 հրում։ Միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին, Մոսկվայի Masters ֆիտնես ակումբում։ Ուղիղ եթերով հնարավոր կլինի հետևել միջոցառմանը Էրիկ Դավիդովիչի ինստագրամյան էջում։ Մուտքն ազատ է լինելու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր