Ռոնալդուն իր դժգոհությունն է հայտնել «Ռեալի» նախագահին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է իսպանական Marca-ն:
Հանդիպման ժամանակ պորտուգալացին մի շարք հարցերի շուրջ դժգոհությունն է հայտնել: Մասնավորապես, պորտուգալացին դժգոհել է, որ իր ներդրումը ակումբի արդյունքներում չի համապատասխանում նվաճած տիտղոսներին:
Բացի այդ, Ռոնալդուն դժգոհ է մնացել, որ ակումբը իրեն բավարար կերպով չի աջակցել, երբ լրատվամիջոցները խիստ քննադատության ենթարկեցին պորտուգալացուն այն բանի համար, որ «Ատլետիկոյի» հետ խաղից (0:4) անմիջապես հետո՝ երեկոյան նշել էր իր ծննդյան 30-ամյակը:
Նշվում է, որ Ռոնալդուն Պերեսից պահանջել էլ ակումբի հաղթանակների համար անհրաժեշտ քաղաքականություն մշակել:
Ներկայումս Ռոնալդուն առաջարկ է ստացել ՊՍԺ-ից, սակայն առայժմ մտադիր չէ լքել «Ռեալը»: