2929 դիտում
12:41 21-11-2014
Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Ֆրանսիային
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունն իր դժգոհությունն է հայտնել Ֆրանսիայի Բուկ Բել Էր և ԼՂՀ Ասկերան քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրության փաստով, հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևին:
Վերջինիս խոսքով՝ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, «սակայն այդ երկրի որոշ շրջանակներ հայկական մեծ սփյուռքի ազդեցության տակ են հայտնվել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում, Բուկ Բել Էրի քաղաքապետարանում ստորագրվել է Բարեկամության հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան և Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև:
Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի ամրապնդել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և համատեղ համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում:
Ստորագրման արարողության ավարտին ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեն, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Մարսելում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Սամվել Լալայանը մասնակցել են Բուկ Բել Էրի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին:
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
14:30 21-05-2015
Ռոնալդուն իր դժգոհությունն է հայտնել «Ռեալի» նախագահին
5289 դիտում
18:24 03-06-2015
Իշխան Զաքարյանն իր դժգոհությունն է հայտնել ՎՊ 4-րդ վարչության որոշ աշխատակիցների աշխատանքների վերաբերյալ
Այս բաժնից
907 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1117 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
847 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը