Արթիկի քաղաքապետարանի պատվիրակությունը հյուրընկալվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարին
Երևան և ՀՀ մարզեր համագործակցության շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հյուրընկալեց Արթիկ քաղաքի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչական շրջանի ղեկավարը Արթիկի քաղաքապետի հետ զրուցեց հետագա համագործակցության հեռանկարներից, պատրաստակամություն հայտնեց քաղաքին տրամադրել որոշակի գույք, ինչպես նաև փորձի փոխանակում:
Քաղաքապետի պատիրակության անդամները շրջեցին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժիններում, ծանոթացան աշխատանքային գործընթացին: Հանդիպման ավարտին Ռուսլան Բաղդասարյանը Արսեն Աբրահամյանին հանձնեց խորհրդանշական նվերներ: