Պենտագոնը ճնշում է Հունաստանին Ռուսաստանի պատժամիջոցների հարցում
Միացյալ Նահանգները պահանջել է Հունաստանից աջակցել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում: Այդ մասին Պենտագոնի փոխղեկավար Քրիստին Վորմութի հետ հանդիպումից հետո ասել է Հունաստանի Պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը:
«Բարձրացվել է Ռուսաստանի թեման: Ես բացատրեցի, որ մեզ համար Ռուսաստանը դաշնակից և բարեկամական երկիր է, որի հետ ընդհանուր կրոնի շնորհիվ շատ կապեր կան, մենք նաև տնտեսական կապեր ենք պահպանում:
Պատժամիջոցներից Հունաստանը ամեն տարի կորցնում է շուրջ 4 մլրդ եվրո: Ամեն տարի մեզ մոտ են գալիս 1,5 մլն ռուս զբոսաշրջիկներ: Մենք այնտեղ գյուղատնտեսական ապրանքներ ենք արտահանում, իսկ Եվրոպական միությունը չի փոխհատուցում հույն ֆերմերների կորուստները»,-նշել է Կամմենոսը: