211652_close_icon
views-count2245 դիտում article-date 18:30 23-05-2017

Եվրոգոտու երկրները Հունաստանին նոր վարկ տալու հարցում համաձայնության չեն հանգել

Եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարները այսօր մայիսի 23-ին չեն կարողացել համաձայնության գալ Հունաստանին նոր վարկ տրամադրելու կամ հին պարտքերը զրոյացնելու հարցերում: Ութժամյա բանակցություններից հետո Բրյուսելում անցկացվող հանդիպումն ավարտվել է առանց կոնկրետ արդյունքի: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.dw.com/ru/%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF%D0%B0-%D0%BD%D0%B5-%D0%B4%D0%BE%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D0%B8%D0%BB%D0%B0%D1%81%D1%8C-%D0%BE-%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D0%BC-%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D1%88%D0%B5-%D0%B4%D0%BB%D1%8F-%D0%B3%D1%80%D0%B5%D1%86%D0%B8%D0%B8/a-38944973]DW[/url]-ն: Հանդիպման ժամանակ Գերմանիան ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ Հունաստանին կոնկրետ խոստումներ տալու համար ինքը Բուդեսթագից մանդատ չունի: Հունաստանի պարտքերի զրոյացման հնարավորության շուրջ բանակցությունները հետաձգվել են չորեքշաբթի: Հերթական վարկի հատկացման մասին որոշումը պետք է ընդունվի մինչև ամառվա սկիզբ: . Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է 300 մլրդ եվրո: 2010թ.-ից Հունաստանը ստանում է ֆինանսական աջակցություն Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից: 2015-ին համաձայնեցվել է ֆինանսական աջակցության նոր փաթեթ՝ 86 մլրդ եվրո ընդհանուր գումարով:

Նմանատիպ նյութեր