1072 դիտում
18:56 20-05-2015
Հայ-վրացական սահմանով սննդամթերքի փոխադրումն առավել համակարգված կկազմակերպվի
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 18-19-ին աշխատանքային այցով եղել է Վրաստանի Հանրապետությունում:
Մայրաքաղաք Թբիլիսիում ՍԱՊԾ ղեկավարը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Զազա Դոլիձեի հետ:
Վրաց գործընկերների հետ քննարկվել են անասնաբուժական և ֆիտոսանիտարական ենթահսկման բեռների արտահանման, ներմուծման և տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձել են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ի հայտ եկած նոր մոտեցումներին ու փոփոխություններին, որոնք վերաբերում են անասնաբուժական և ֆիտոսանիտարական ենթահսկման բեռների տեղափոխման կարգին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ իրականացնել հայ-վրացական սահմանով սննդամթերքի տարանցիկ փոխադրումն առավել համակարգված կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում հայ և վրացի գործըներները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
16:33 27-11-2018
Կարևորվել է Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտում համակարգված աշխատելու անհրաժեշտությունը
16263 դիտում
21:46 21-09-2018
Վրաստանի կառավարությունը զիջել է. հացահատկի փոխադրումն ավտոտրանսպորտով չի արգելվի
Այս բաժնից
1213 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1510 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1615 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ