Միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Եվրոպայի ավելի քան 20 խոշոր բանկերի վարկանիշները
Միջազգային վարկանիշային «Fitch Ratings» գործակալությունը նվազեցրել է Եվրոպայի ավելի քան 20 խոշոր բանկերի վարկանիշները:
Ինչպես տեղեկացնում է «korrespondent.net»-ը, պայմանավորված ճգնաժամի դեպքում բանկերի կողմից պետական աջակցություն ստանալու հավանականության վերանայմամբ, նվազեցվել են «Deutsche Bank AG», «Commerzbank AG», «Banca Monte dei Paschi di Siena SpA» և «Bankia SA» բանկերի երկարաժամկետ վարկային վարկանիշները:
Բացի Գերմանիայում 2 խոշոր բանկերից՝ նվազեցվել են նաև Իսպանիայից 5 ֆինանսական ընկերությունների և 4-ական՝ իտալական, պորտուգալական, իռլանդական և ավստրիական ընկերությունների վարկանիշները: