Փաշինյանի քավոր մարզպետ Հայկ Ղալումանը ուզում է ցույց տալ, թե «հեղափոխական իշխանությունը» ավելի քան 7 տարվա ընթացքում 10-ով նվազեցրել է փայտով ջեռուցվող դպրոցների քանակը. լրագրող
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Տավուշում հանրակրթական 19 դպրոց ջեռուցվում է վառելափայտով
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շենքերից ձմեռը քանի՞սն է ջեռուցվում վառելափայտով։ Ընդհանուր որքա՞ն գումար է նախատեսված այդ դպրոցների համար վառելափայտ գնելու նպատակով։ Այդ դպրոցների համար ի՞նչ գնով, ո՞ւմից է գնվելու վառելափայտը»։
Մարզպետարանից պատասխանել են․ «2018թ. Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից 29-ը ջեռուցվում էր փայտով, ներկայումս դրանց թիվը 19-ն է: Վառելափայտին տրամադրվող գումարը կախված է դպրոցի մեծությունից, վառարանների թվից: Վառելափայտը գնվում է մարզի անտառտնտեսություններից՝ սահմանված գնացուցակով»:
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետ Հայկ Ղալումանը իր պատասխանում նշել է 2018 թվականին Տավուշում փայտով ջեռուցվող հանրակրթական դպրոցների թիվը, որպեսզի ցույց տա, թե «հեղափոխական իշխանությունը» ավելի քան 7 տարվա ընթացքում 10-ով նվազեցրել է փայտով ջեռուցվող դպրոցների քանակը։ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից 19-ը առաջիկա ձմռանը ջեռուցվելու է փայտով, իսկ դա փոքր թիվ չէ։ Վառելափայտով ջեռուցվելու պարագայում դասասենյակներում խնդիրներ են առաջանում․ քամու դեպքում դասասենյակը պատվում է ծխով, սենյակի պատերը ծխից սևանում են, ամեն օր մոխիրը տեղափոխելն անհարմարություններ է պատճառում և այլն։