Լոնդոնում ձերբակալվել են ոսկերչական զարդերի պահեստի կողոպուտի մասնակիցները
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Hatton Garden թաղամասում ոսկերչական զարդերի պահեստի կողոպուտի մասնակիցներին: Չարագործների անունները չեն հրապարակվում. հայտնի է միայն, որ նրանք 7-ն են:
Հիշեցնենք, որ կողոպուտը իրականացվել էր Զատկի տոների ընթացքում: Կողոպտիչները պահեստ էին մտել վերելակի հորանով, այնուհետև` ծակել պահեստի պատը: Ոչ պաշտոնական տվյալներով, կողոպտիչների ավարի չափը313 մլն դոլար է եղել: