Լուվրի կողոպուտի գործով Ֆրանսիայում երկու կասկածյալ է ձերբակալվել
Ֆրանսիայում ձերբակալել են երկու տղամարդու՝ Փարիզի աշխարհահռչակ Լուվրի թանգարանից վերջերս կատարված թանկարժեք զարդերի գողության գործով։
Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien լրատվամիջոցը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 19-ին` վաղ առավոտյան, թալանել են Փարիզի Լուվրի թանգարանը։
«Կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին, երբ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում պատրաստվում էր նստել արտասահման մեկնող ինքնաթիռ։ Երկրորդ կասկածյալը ձերբակալվել է դրանից քիչ անց՝ Փարիզի տարածաշրջանում»,- գրում է լրատվամիջոցը։