211652_close_icon
views-count667 դիտում article-date 12:19 20-05-2015

Հայ գրավոր ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման նպատակով Հայաստան էր ժամանել Չեխիայի պատվիրակությունը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2014 թվականի նոյեմբերին Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում այցելել էր նաև Ստրահովի վանական համալիր, հանդիպել վանքի գրադարանի տնօրեն Գեյզա Շիդլովսկուն՝ քննարկել 2015 թ. Ստրահովի վանքի գրադարանում հայ գրավոր ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը: Հարցը տեղում քննարկելու նպատակով՝ 2015 թվականի մայիսի սկզբին, ՀՀ մշակույթի նախարարության հրավերով, Ստրահովի վանական համալիրի գրադարանի տնօրեն Գեյզա Շիդլովսկին և մեդիա փորձագետ Յան Ստոլարը Հայաստանում էին: Հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտւտ և Հայաստանի պատմության թանգարան: Շրջայցից հետո պատվիրակությանն ընդունեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Հանդիպմանը քննարկվեցին Ստրահովի վանքում ցուցահանդեսի կազմակերպմանը և ցուցադրության հայեցակարգին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր