211652_close_icon
views-count682 դիտում article-date 11:55 20-05-2015

Էրդողանի կուսակցությունը չի ընդունում կոալիցիոն կառավարության գաղափարը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ընդունել խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ A Haber և ATV հեռուստաալիքներին տված հարցազրույցներում: «Եթե 12 տարի առաջ մենք համաձայնվեինք այդ առաջարկին, մենք այսօր իշխանության գլուխ կանգնած չէինք լինի»,-ասել է նա և հավելել, որ Թուրքիայում երբեք հաջողության չեն հասել կոալիցիոն կառավարությունները: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են հունիսի 7-ին: Պայքարի մեջ են մտել 20 կուսակցություններ: Հիմնական մրցակիցներ են համարվում «Արդարություն և զարգացում», ձախ ծայրահեղական Ազգային ժողովրդավարական, Ազգայի գործողությունների և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները:

Նմանատիպ նյութեր