Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում»-ը մերժել է Էրդողանի՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկը
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին դեմ է հանդես եկել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Բահչելին ասել է, որ խոսք անգամ լինել չի կարող կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով խորհրդարան անցան «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, Ազգային շարժում և Ժողովուրդերի դեմոկրատական կուսակցությունները: