Կոլումբիայում սողանքի զոհերի թիվը հասել է 78-ի
Կոլումբիայի Սալգար քաղաքում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 78-ի: Փրկարարները մտավախություն ունեն, որ մահացածների թիվն առաջիկայում եւս կավելանա:
Եւս 40 մարդ վնասվածքներ է ստացել: Սողանքների պատճառ են դարձել մի քանի որ տեւած արեւադարձային անձրեւները, որոնց հետեւանքով Լիբորիանա գետը դուրս է եկել ափերից: Բնական աղետի հետեւանքով ամբողջությամբ ոչնչացել է Սանտա Մարգարիտա գյուղը: