Մանկությունից այդպես էլ բան չհասկանալով են մեծանում ՀՀ քաղաքացիները. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Ավդալյանների 4 հոգանոց ընտանիքը՝ մայրն ու 3 երեխաները, ապրում է 1 չափահասի հաշվարկով՝ սպառողական նվազագույն մոտ 56 հազար դրամ զամբյուղից էլ պակաս գումարով:
35 հազար դրամ նպաստից առանձնացնում են կոմունալ վճարները՝ 10 հազար դրամ, մնացածը չի էլ բավականացնում աղքատիկ սննդի համար: Խանութներն արդեն պարտքով հաց էլ չեն տալիս:
Ընտանիքն ամեն օր չէ, որ կուշտ փորով է քնում: Ժանգոտած ու ծակծկված տնակում՝ մանկությունից այդպես էլ բան չհասկանալով են մեծանում ՀՀ քաղաքացիները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։