1129 դիտում
10:18 20-05-2015
Հեռուստատեսության՝ թվայինի անցնելու ժամկետը 6 ամսով հետաձգվելու է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում: Վաղը գործադիրին առաջարկվող փոփոխության նպատակը հեռուստատեսության ներկայիս անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը վեց ամսով՝ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը հետաձգելն է: Գործող օրենքով այդ անցումը պետք է ավարտվի այս տարվա հուլիսի 1-ին:
Տեղեկացնենք, որ նախագծին կցված հիմնավորման համաձայն՝ անալոգայինից թվային հեռարձակման անցման աշխատանքներն արդեն 90 տոկոսով ավարտված են, իսկ հետաձգումն անհրաժեշտ է՝ հեռարձակման փոփոխության հետ կապված սոցիալական խնդիրները լուծելու համար:
Ինչպես հայտնի է՝ հին հեռուստացույցները թվային ազդակները չեն ընդունում, և նման հեռուստացույց ունեցող քաղաքացիներին հարկավոր է լինելու հատուկ սարք ձեռք բերել՝ հեռուստաեթերը դիտելու համար: Ի սկզբանե հայտարարվել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին այդ սարքերը կտրամադրի պետությունն անվճար: Այս նախագիծը վկայում է այն մասին, որ պետբյուջեում ներկայումս համապատասխան միջոցներ չկան, և փող գտնելու համար ժամանակ է հարկավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
448 դիտում
10:48 09-06-2020
Համավարակով պայմանավորված՝ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվելու է
1519 դիտում
16:12 02-04-2015
Թվային հեռարձակման անցնելու ժամկետը կարող է փոխվել
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»