211652_close_icon

Համավարակով պայմանավորված՝ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվելու է

views-count544 դիտում article-date 10:48 09-06-2020
Հունիսի 9-ին նշանակված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվում է: Այս մասին հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։ «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր