15304 դիտում
10:39 20-05-2015
Նա ո՞վ է, որ ես նրան տեսնեմ, նա Աստծուց կստանա իր պատիժը. Զատիկյանների այրին՝ որդու սպանությունը կազմակերպած եւ 9 տարի անց հայտնաբերված հանցագործի մասին
2006 թվականին Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած և օրերս հայտնաբերված միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին ամենամեծ պատիժը Աստված է տալու: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամուսնուն եւ երկու որդիներին կորցրած Զատիկյանների այրին եւ մայրը` Սոխակ Խոցանյանը:
Հարցին, որ եթե նրան հանդիպեր, ինչ կասեր, արձագանքեց. «Ես նրան ասելու բան չունեմ: Նա պատվիրատուի պատվերն է կատարել, բայց դա չի նշանակում, որ նա ամենախիստ պատժով պետք է չպատժվի: Ես ընդամենը մի ցանկություն ունեմ, որ ով ինչ հանցագործություն կատարում է, իրեն արժանի պատիժը ստանա: Այսքանից հետո իմ կողմից ինչ-որ բան ասել-չասելը ոչինչ չի փոխի: Նա ո՞վ է, որ ես նրան տեսնեմ: Բայց համոզված եմ, որ նրանք Աստծուց կստանան իրենց պատիժը»:
Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի վճիռը Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: Ամուսնուն եւ 2 որդիներին կորցրած Սոխակ Խոցանյանը նաեւ պատմել էր, որ դատական նիստերից մեկում վկաներից մեկը, ում անձի գաղտնիությունը ապահովվել է, պատմել է, որ նրանք «կիլլերին» 2 եղբոր սպանությունն են պատվիրել, բայց «կիլերների» խիղճ չի տարել երկուսին էլ սպանել եւ միայն Սեդրակ Զատիկյանին են սպանել: Անդրանիկն էլ առեղծվածային պայմաններում նախորդ տարվա հունվարին մահացավ: Խոսելով Զատիկյանների եւ Հակոբյանների ընտանիքների թշնամության հիմքերի մասին՝ Սոխակ Խոցանյանը ասել էր. «Ես, երբ ավելի հեռու եմ նայում, իրենք նախատեսել էին, որ ավագանու ընտրությունների ժամանակ Սեդրակը պետք է լիներ 3-րդ տեղում, բայց երբ ամենաշատ ձայներով 1-ին տեղում հայտնվեց, սկսվեց նրանց նախանձությունը: Սեդրակը նույն Վահանի հեղինակությունն էր համայնքում ձեռք բերում: Այսինք՝ Վահան էր դառնում եւ բոլոր տվյալները ուներ. նրան սիրում, հարգում եւ գնահատում էին: Այստեղից նրանց նախանձը շարժվեց ու սկսեց լարվածություն, որին հաջորդեց Ստեփանի եւ Սեդրակի միջադեպը «Օմեգա» ակումբում՝ դրան հաջորդելիք միջադեպերով: Սպանությունը տեղի ունեցավ ընտրություններից 2 տարի անց»: Միաժամանակ ավելացրել, որ որքան վերլուծել է, փորձել է պատճառները գտնել, եկել է այն եզրահանգման, որ թերեւս երկու ընտանիքների թշնամանքի գլխավոր պատճառը դա է եղել:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ին: Թեեւ պաշտոնական վարկածով ասվում է, թե նա մահացել է սրտի կաթվածից, բայց ոչ բոլորն են այդ վարկածին հավատում: Նրա որդին՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականին՝ Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կրակոցներից մահացել էր նաեւ անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ 2013 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:
Նմանատիպ նյութեր
2474 դիտում
20:01 08-03-2016
Մոր համար, ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ որդին, ով հավատացյալ չէ՝ Աստծուց առաջ՝ որդին. Լարիսա Ալավերդյան
3233 դիտում
21:00 12-06-2021
Ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի, Նիկոլի պատիժը պիտի տեսնեմ. Արցախի հերոսի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
727 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
925 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը