211652_close_icon
views-count13080 դիտում article-date 11:45 23-05-2020

Պարոն վարչապետ, մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի գործունեությունը բերելու է աղետի, կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում նշանակեք ղեկավար, ով ունակ է օգնել մեզ․ հեռուստահաղորդավար

Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմում է վարչապետ Փաշինյանին՝ խնդրանքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում ղեկավար նշանակել առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ով ունակ է իրական օգնություն ցուցաբերել մեզ բոլորիս: Գրառումը՝ ստորև․ «Հարգելի պարոն վարչապետ Եթե ինչ ինչ պատճառներով հնարավոր չէ աշխատանքից ազատել առողջապահության նախարարին, խնդիր չկա: Թող նա մնա այդ պաշտոնում և ամեն ամիս ստանա պարգևավճարներ: ԲԱՅՑ ԹՈՂ ՉԶԲԱՂՎԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ: Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի կործանարար գործունեությունը բերելու է մեզ աղետի: Բացի նրանից, որ վտանգված է ՀՀ քաղաքացիների կյանքը, մենք կարող ենք դառնալ վտարանդի երկիր, քանի որ մեկ երկու ամսից, երբ աշխարհում բացվեն սահմանները, մեզ հետ չեն ցանկանա ունենալ հաղորդակցություն: Որպես Ձեզ սատարող քաղաքացի, խնդրում եմ, կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում, ղեկավար նշանակել առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ով ունակ է իրական օգնություն ցուցաբերել մեզ բոլորիս»:

Նմանատիպ նյութեր