211652_close_icon
views-count691 դիտում article-date 17:35 19-05-2015

Զինամթերք՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նորքի հեռուստաաշտարակի մոտ` վառված կրպակի հարևանությամբ, զենք է թողնում: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԳԴ-5» տեսակի երկու նռնակ, պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, լուսային փամփուշտ և ինքնաձիգի 2 փամփշտատուփ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր