Բրիտանացի երաժիշտը «թռչող ափսեներ» է լուսանկարել
Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում 44-ամյա երաժիշտ Մայք Բեդվարդը ծիածան է լուսանկարել` չնկատելով, որ իր օբյեկտիվը տարօրինակ օբյեկտներ է ֆիքսել:
Առավել հանգամանալից ուսումնասիրելով դրանք` երաժիշտը հայտարարել է, որ ՉԹՕ-ներ է լուսանկարել: Մայքը նախկինում էլ նման «թռչող ափսեներ» է տեսել, սակայն լուսանկարել չի հաջողվել: Իսկ ահա ստացված լուսանկարները հրապարակել են բրիտանական պարբերականները: