ՌԴ-ում շտապօգնության բժիշկները 75-ամյա հիվանդին առաջարկել են ինքնուրույն հասնել հիվանդանոց
ՌԴ քննչական կոմիտեն ստուգումներ է անցկացնում Տվերսկի շրջանի շտապօգնության ծառայությունում: Առիթը գյուղերից մեկում տեղի ունեցած դեպքն է:
75-ամյա պապն իրեն վատ է զգացել, զանգահարել է քաղաքում բնակվող կնոջը, որն էլ շտապօգնություն է զանգահարել: Սակայն ծառայության աշխատակիցը պատասխանել է, որ չեն կարող հասնել տարեցի մոտ, եւ առաջարկել են սեփական ուժերով նրան հիվանդանոց տեղափոխել:
Կինը տաքսիով գնացել է ամուսնու մոտ եւ վերցրել նրան: Հիվանդանոց ուղեւորվելու ճանապարհին ծերունին կորցրել է գիտակցությունը: Կրկին շտապօգնություն են զանգահարել, որի բժիշկները ժամանել են 20 րոպե անց: Չնայած նրանց գործադրած ջանքերին, պապիկը մահացել է: Քննչական կոմիտեն քննում է դեպքի հանգամանքները: