1171 դիտում
13:52 19-05-2015
Մայրաքաղաքում էլեկտրամատակարարման հին հենասյուները փոխարինվում են նորերով
Մայրաքաղաքի վարչական շրջաններից ստացված տեղեկանքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկումների արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է էլեկտրամատակարարման հին կամ վթարային հենասյուների նորերով փոխարինման աշխատանքները: Ամեն տարի իրականացվող այս գործընթացի նպատակը քաղաքացիների անվտանգության և անխափան էներգամատակարարման ապահովումն է:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշվել է այն փաստը, որ առանձին դեպքերում հենասյուների փոխարինման անհրաժեշտություն կա նաև սեփականաշնորհված տարածքներում, և ըստ այդմ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:
2015 թվականի ծրագրի շրջանակում նախատեսված է տեղադրել շուրջ 1000 նոր հենասյուն: Ընթացիկ տարում մինչ օրս նորերով է փոխարինվել թվով 147 հենասյուն:
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
13:43 26-02-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նորերով են փոխարինվում հին հենասյուները
1052 դիտում
15:23 18-01-2016
Արաբկիր վարչական շրջանում ջրթափ խողովակները փոխարինվում են նորերով
716 դիտում
11:52 09-01-2023
Մետրոյում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ