211652_close_icon
views-count779 դիտում article-date 13:03 19-05-2015

Ամառանոցից հեռախոս գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Աշտարակի բաժնում 1958 թ. ծնված Վասիլի Գ.-ն հաղորդում էր տվել, որ մայիսի 12-ին Օշական գյուղում գտնվող իր ամառանոցի պատուհանագոգի վրայից գողացել են բջջային հեռախոս` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Հարություն Մ.-ն: Վերջինս բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր