Ստուգատես է իրականացվել Վանաձորի մի քանի մանկապարտեզներում
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը շրջայց-ստուգատես է իրականացրել Վանաձորի մի քանի մանկապարտեզներում:
Մասնավորապես թիվ 3, թիվ 4, թիվ 15, թիվ 19, թիվ 33 և թիվ 34 մանկապարտեզներում Գոռ Բադյանը ծանոթացել է մանկապարտեզների ընդհանուր վիճակին, աշխատանքային պայմաններին: Տիրող իրավիճակը բաժնի պետի կողմից բավարար է գնահատվել: Հայտնաբերվել են որոշ տեխնիկական թերություններ, հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում վերացնել դրանք: Բաժնի պետը տնօրենների հետ նաև քննարկել է մի շարք այլ հարցեր` կապված երեխաների սննդակարգի, սանիտարական վիճակի և մեթոդաբանության հարցերի հետ կապված, տրվել են հանձնարարականներ:
Անակնկալ շրջայց-ստուգայցերը մանկապարտեզներ բաժնի պետի կողմից կրելու են շարունակական բնույթ:
[b]Վանաձորի քաղաքապետարան
[/b]