Վանաձորի մանկապարտեզներում, մշակութային հաստատություններում, այգիներում և պուրակներում ևս տեղի ունեցան բազմաթիվ տոնական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վանաձորի մանկապարտեզներում և մշակութային հիմնարկներում, այգիներում և պուրակներում տեղի ունեցան բազմաթիվ տոնական միջոցառումներ:
Վանաձորի համայնքապետարանը երեխաների օրը գեղեցիկ և հիշարժան դարձնելու նպատակով անակնկալներ էր պատրաստել: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն այցելեց տարբեր հաստատություններ, բարեմաղթանքի և շնորհավորանքի խոսքեր հղեց մանուկներին: Փոքրիկներին, քաղցր նվերներից բացի, համայնքապետարանի նախաձեռնությամբ անակնկալ մատուցեցին ծաղրածուները և մուլտհերոսները:
Բոլոր երեխաներին մաղթում ենք անհոգ և երջանիկ մանկություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի