1353 դիտում
10:06 19-05-2015
Դրամական փոխանցումների վերաբերյալ ՀՀ ԿԲ տվյալների տողատակում սովորաբար կորում է մի շատ կարևոր ցուցանիշ. 168 Ժամ
«Դրամական փոխանցումների (տրանսֆերտների) վերաբերյալ ՀՀ ԿԲ տվյալների տողատակում սովորաբար կորում է մի շատ կարևոր ցուցանիշ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները: Այդ տեսանկյունից մեր տրանսֆերտային ցուցանիշերը երբեք չեն ներկայացվել, մինչդեռ դրանց ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտում: Ավելի պարզ ասած, այդ փոխանցումներն արտացոլում են ֆիզիկական անձանց բիզնես ակտիվությունը: Ասենք, առևտրային նպատակով ներհոսքի մեջ ներառված են նաև անհատ ձեռնարկատերերի ստացած գումարները, որոնք ստացվել են օտարերկրյա անհատ ձեռներեցներին կամ քաղաքացիներին մատակարարված ապրանքների կամ ծառայությունների դիմաց: 2015 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը եղել է 66.5 միլիոն դոլար:
Դա ընդհանուր փոխանցումների 24.4%-ն է: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 23.1 միլիոն դոլարով կամ 25.8%-ով: Այսինքն՝ նվազման տեմպն ավելի ցածր է, քան ընդհանուր փոխանցումներինը: Սակայն այստեղ ուշագրավը մեր հիմնական առևտրային գործընկեր երկրից՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն են: Դրանք նվազել են 85.8%-ով (7 անգամ): Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 4.7 միլիոն դոլար: Ընդ որում, մյուս երկրների մասով գրանցվել է նույնատիպ փոխանցումների 9.3% աճ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4293 դիտում
09:49 21-02-2020
65 մլն 859 հազար դոլարի ներհոսք. դրսից դրամական փոխանցումների չափն աճում է. «Ժողովուրդ»
2293 դիտում
17:38 08-09-2021
ՀայՓոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
1066 դիտում
21:29 24-08-2024
Ռուսաստանի Փոստը նշել է Հայաստան դրամական փոխանցումների միջին գումարի չափը
Այս բաժնից
1258 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»