Երևանի «գայի պլաշչադկա» են տեղափոխվել գործարարի «յաշիկն» ու խմած վարորդի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվում այն ավտոմեքենաները, որոնց վարորդները իրենց երկաթյա նժույգները վարում են ոչ սթափ՝ առանց վարորդական իրավունքի ու եթե վարելու ընթացքում չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանի «գայի պլաշչադկա» են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, Վահագն Մկրտչյանի վարած Mercedes G մակնիշի 007 ԼՕ 07 համարանիշի և Վլադիմիր Հովսեփյանի Mercedes մակնիշի 77 VԼ 774 համարանիշի ավտոմեքենաները:
Վ. Մկրտչյանը «յաշիկով» Երևան քաղաքի փողոցները «չափչփել է»՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական (ըստ տեղեկությունների՝ վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցած է եղել), իսկ Վ. Հովսեփյանը եղել է ոչ սթափ (խմած):
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Մկրտչյանը Հայաստանում հայտնի՝ «Արմենիա Վայն» ընկերության սեփականատերն է:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի