Չեչնիայում 46-ամյա ոստիկանապետը ամուսնացել է 17-ամյա աղջկա հետ. տեսանյութ
Չեչնիայում նախօրեին կայացել է Նոժայ-Յուրտովսկի շրջանի ոստիկանապետի և 17-ամյա Լուիզա Գոյլաբիևայի հարսանյաց արարողությունը, որին ներկա էր նաև երկրի նախագահ Ռամզան Կադիրովը, ով այս իրադարձությունն «հազարամյակի տոն» էր անվանել և նույնիսկ պարել հարսանիքին:
46-ամյա ոստիկանապետ Նաժուդ Գուչիգովի անձնական կյանքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցներում՝ կայանալիք հարսանյաց արարողության մասին հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ ոստիկանապետը ցանկանում է ամուսնանալ 17-ամյա աղջկա հետ և նրան «2-րդ կին» դարձնել: Սակայն Ռամզան Կադիրովը խորհուրդ էր տվել ուշադրություն չդարձնել այդ խոսակցություններին:
Ներկայացնում ենք տեսանյութը: