Նեապոլում բժիշկը սպանել է 4 մարդու
Նեապոլում բուժհաստատության աշխատակիցը մահացու հրազենային վնասվածքներ է հասցրել չորս հոգու: Պատճառը այցելուներից մեկի հետ կոնֆլիկտն է եղել, որը վերածվել է վիճաբանության:
Ջուլիո Մուրոլոյի կրակոցներից վիրավորվել է եւս 5 մարդ, այդ թվում՝ ոստիկան: Բժիշկն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին:
Հայտնի է, որ նա զբաղվում է որսորդությամբ: Կատարվում է քննություն: