Պայթյուն` Նիգերիայում. կա 7 զոհ
Նիգերիայի հյուսիսում` Դամատուրու քաղաքում ավտոբուսային կանգառում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով առնվազն 7 մարդ է մահացել: Տեղի իշխանությունների տվյալներով` պայթյունը կազմակերպել են «Բոկո Հարամ» ռադիկալ իսլամիստական խմբավորման զինյալները: Ավելի վաղ նրանք գրավել էին Մարտե շրջանը:
Նշենք, որ Նիգերիայում տեղի ունեցող ահաբեկչությունների մեծամասնության պատասխանատվությունը կրում է այդ խմբավորումը, որը պայքարում է Նիգերիայում շարիաթի օրենքների հաստատման համար: