211652_close_icon

Պայթյուն՝ Նիգերիայում․ գրանցվել է 19 զոհ

views-count1436 դիտում article-date 12:50 02-05-2014
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում պայթյունի հետևանքով գրանցվել է 19 զոհ, ևս 60 մարդ վիրավոր է, հայտնում են Նիգերիայի իշխանությունները։ Պայթյունն որոտացել է քաղաքի ծայրամասում ընկած Նյանյա շրջանում, որտեղ ապրիլի 14֊ին նույնպես պայթյուն էր տեղի ունեցել, որն ավելի քան 70 մարդու կյանք էր խլել։ Ականատեսների խոսքերով, պայթյունի նպատակը ոստիկանական անցակետի մոտ գտնվող ավտոկայանն էր, որտեղ և ականապատ մեքենայի պայթյուն է իրականացվել։ Միջադեպի հետ կապված դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր