Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքի շուկայում երկու պայթյուն է որոտացել: Մահացել է յոթ մարդ, իսկ 30-ը վիրավորվել են:
Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ մահացածների թիվը կավելանա: Հաղորդվում է, որ պայթյունը կազմակերպված է եղել: Կանո քաղաքի տեքստիլի շուկան հայտնի է եւ ամեն օր շատ այցելուներ ունի:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակում էին գործել մզկիթի վրա. մահացել էր 100 մարդ: