Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է 2-օրյա այցով Վատիկան ժամանած Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին, հաղորդում է Associated Press-ը:
Պապը զրույցի ընթացքում Պաղեստինի առաջնորդին անվանել է «խաղաղության հրեշտակ» և նվիրել նրան խորհրդանշող կրծքանշան՝ երկու պատերազմներին վերջ դնող աղավնու պատկերով:
Իր հերթին Մահմուդ Աբբասը Պապին նվիրել է Պաղեստինում ապրած 2 սրբերի մասունքներից: