Մադրիդի դատարանն արգելել է Իսպանական ակումբների գործադուլը
Նախօրեին Մադրիդի դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի արգելվել են մայիսի 16-ին Իսպանիայում ֆուտբոլային ակումբների նախատեսած գործադուլի հետ կապված գործողությունները:
Ինչպես տեղեկացնում է «newsru.com»-ը, իսպանական ակումբները որպես բողոքի նշան պետք է գործադուլ սկսեին, ինչը հանգեցնելու էր առաջնության ավարտի ձախողմանը և իր հետ բազմաթիվ լուրջ խնդիրներ էր առաջ բերելու:
Ֆեմիդայի ներկայացուցիչներն իրենց այս որոշմամբ այն եզրահանգումն արեցին, թե անօրինական գործադուլը խոչընդոտում է առաջնությունն ըստ պատշաճի ավարտին հասցնելը, ինչպես նաև հանգեցնում է լուրջ կազմակերպչական խնդիրների: