Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի ձայնը կտրվել է
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ձայնը կտրվել է: Այս մասին հայտնել է թուրքական Milliyet թերթը:
Թերթը նշում է, որ վերջին նախընտրական քարոզարշավների ժամանակ ակնհայտորեն զգացվում է, որ Դավութօղլուի ձայնը փոխվել է: Բացի այդ, հավաքներից մեկի ժամանակ, որն անցկացվել է Բիլեջիք նահանգում, Թուրքիայի վարչապետը չի կարողացել անցկացնել բնակիչների հետ նախատեսված հանդիպումը:
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն 20 քաղաքական կուսակցություններ: Ընտրություններին մասնակցելու է 53 մլն 765 հազարից ավելի ընտրող: