211652_close_icon
views-count12887 դիտում article-date 10:32 16-05-2015

Վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և նրա հետագա ճակատագրի հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և նրա հետագա ճակատագրի հարցը: Նշվում է, որ Ս. Խաչատրյանը մի քանի օր շարունակ Երևանում իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների հետ քննարկել է իր «ճակատագիրը», բայց այդպես էլ ոչ մի կոնկրետ հայտարարի չգալով՝ անորոշության մեջ մեկնել է հայրենի Կապան: Մեր տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանն այս օրերին շատ անտրամադիր է ու ոչ ոքի հետ չի խոսում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչ դիրքորոշում ունի Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ու արդյոք Սյունիքի մարզպետը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն մեզ չհաջողվեց պատասխան ստանալ: Գրավոր հարցերն ուղղեցինք ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանին, որը մինչև օրվա ավարտը այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր