211652_close_icon

ԱՄՆ-ն Գերմանիային կվերադարձնի Շտուտգարտի ռազմաբազան

views-count939 դիտում article-date 11:03 16-05-2015
Միացյալ Նահանգները դադարեցնում է իր գործունեությունը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տեղակայված ռազմաբազայում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պենտագոնը: Մինչև տարեվերջ ռազմաբազան կվերադարձվի գերմանական իշխանություններին: Ամերիկյան կողմը պարզաբանել է, որ ռազմաբազայի ծառայողների կարիքները հոգալու համար ծախսերը հսկայական են և անիմաստ: Բազայում տեղակայված են ԱՄՆ զինված ուժերի ռադիոկապի և պահպանության կառույցների ստորաբաժանումները:

Նմանատիպ նյութեր