«Շտուտգարտի» ավագը սարսափելի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Շտուտգարտի» ավագ Կրիստիան Գենտները ծանր վնասվածք է ստացել «Վոլֆսբուրգի» դարպասապահ Կուն Կաստելսի հետ բախման արդյունքում՝ Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում (1:0):
Միջադեպը տեղի է ունեցել խաղավարտից մի քանի րոպե առաջ: Կաստելսը գնդակի համար պայքարում ծնկով հարվածել է Գենտների գլխին: Կիսապաշտպանին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից ու անմիջապես տեղափոխել հիվանդանոց:
Բուժզննումը ցույց է տվել, որ Գենտները կոտրել է դիմային մի շարք ոսկորներ, ինչպես նաև ջարդվել է քիթը և ծնոտը: Ֆուտբոլիստը շուտով պետք է վիրահատվի: