Գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են ճանճի գլխուղեղը
Կենսաբաններն առաջին անգամ ուսումնասիրել են «Դրոզոֆիլ» ճանճերի գլխուղեղն ու եկել եզրահանգման, որ այդ օրգանը պարունակում է նեյրոններ, որոնք պատասխանատու են տարածության մեջ կողմնորոշվելու համար:
Հովարդ Հյուզի անվան Բժշկական համալսարանի գիտնականների խոսքով՝ ճանճերն այդ նեյրոնների շնորհիվ կողմնորոշվում են նաեւ մթության մեջ:
Ավելի վաղ հետազոտություններն ապացուցել էին, որ շատ կենդանիների գլխուղեղը պարունակում է տարածության մեջ կողմնորոշող նեյրոններ, սակայն ուսումնասիրությունը միջատներին չէր հասել: